211652_close_icon
views-count30694 դիտում article-date 10:23 11-05-2017

Ինչո՞ւ են զինվորները դուրս եկել զորամասից. ջրահեղձման դժբախտ դեպքի մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` օրերս ջրահեղձ են եղել երեք զինծառայողներ, որոնք, հետագայում պարզվել է, զինվորական «ՈՒԱԶ» մեքենայով առանց թույլտվության հեռացել են զորամասից և Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկել գետը: Իսկ քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի հատկանիշներով` համապատասխան տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու համար: Մինչդեռ, նկատենք, զորամասում տիրող իրավիճակի համար պետք է պատասխանատվության ենթարկվի նաև հրամանատարական կազմը: «Ժողովուրդ»-ին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում: Եվ ահա գործը քննող քննիչները ըստ էության մայիսի 7-ին զորամասում հերթապահություն իրականացնող գումարտակի պատասխանատուին, զորամասի հերթապահին, հսկիչ անձնագրային կետի հերթապահին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց հարցաքննել են՝ հասկանալու համար, թե արդյոք զինվորներին ղեկավար կազմը առաջադրանք է տրված եղել, որ նրանք այդ ուշ ժամին դուրս են եկել զորամասից, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ վերոնշյալ օրը զորամասի պատասխանատուները հայտնել են, որ զինվորներին որևէ առաջադրանք տրված չի եղել, և նրանք չգիտեն, թե ինչու են տղաները դուրս եկել զորամասից և այն էլ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր