3615 դիտում
10:25 27-05-2020
Թամրազյանը պատվով է դուրս եկել մեղադրանքի տակից. արտահերթ նիստի մանրամասները «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը դռնփակ անցկացնելու որոշումը «կոտրել է» հանձնաժողովականներին, որոնք մեծ ցանկություն են ունեցել, որպեսզի քննարկումը բաց լինի:
Բանն այն է, որ խորհրդարանական հանձնաժողովը ցանկություն ուներ հանրության աչքի առջև բացահայտել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապված լուրջ տարաձայնությունները, որոնց արդյունքում նույնիսկ «ռազբորկա» էր տեղի ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ «վերևներից» է հանկարծակի որոշում կայացվել, որպեսզի նիստը դռնփակ անցկացվի չխայռատակվելու համար:
Ու այդ որոշումից հետո հանձնաժողովի անդամները այդքան ոգևորությամբ չեն մասնակցել քննարկումներին, այլ ուղղակի հարց են հնչեցրել ու սպասել են պատասխանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ այն շատ երկար է տևել, բայց անցել է շատ հանգիստ ու հաշտ մթնոլորտում:
Հանձնաժողովի նիստի ընթացքում փոխնախարար Թամրազյանը շատ սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, եթե անգամ հնչել են մեղադրանքներ Թամրազյանի գործունեության, վարքի վերաբերյալ, ապա վերջինս փաստեր է պահանջել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանը «հաղթել է» այս քննարկումներում ու պատվով է դուրս եկել իրավիճակից:
Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ նրան հովանավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:
Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նիստից առաջ գրառում էր կատարել և ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով, իր խոսքով, հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ասելով. «Եթե պարզվի՝ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության»: Նրա հայտտարարությունը միանշանակ չի ընկալվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
994 դիտում
19:33 28-09-2023
Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե Թանդիլյան
3205 դիտում
09:49 21-03-2020
Արտահերթ որոշումներ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ. «Ժողովուրդ»
614 դիտում
10:03 07-10-2020
Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ է փոխանցել Արցախին. նիստի մանրամասները «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3217 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը