211652_close_icon
views-count4566 դիտում article-date 10:29 11-05-2017

ԱՄՆ-ն գործի է անցել. ի՞նչ է հայտնի դարձել Բաղրամյան 26-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստանի նախագահական նստավայրից ներքին խողովակներով ԱՄՆ դեսպանատնից փորձել են հասկանալ, թե Ազգային ժողովի ընտրությունների պատճառով ՀՀԿ-ից ովքեր կարող են հայտնվել ԱՄՆ այցելելու արգելք ունեցող անձանց ցուցակում։ Բաղրամյան 26-ին հայտնի է դարձել, որ այդ մարդկանց դեմ «պատժամիջոցները» չեն սահմանափակվելու սոսկ ԱՄՆ այցելելու վիզա չտրամադրելով։ Դեսպանատունը պատրաստվում է նրանց հարազատներին ևս ընդգրկել այդ ցուցակում։ Ավելին, չի բացառվում, որ այդ մարդկանց բիզնեսների հետ կապված՝ ամերիկյան ընկերությունների համագործակցության վերաբերյալ որոշում կայացվի, և ամերիկյան ներդրումները բացառվեն այդ մարդկանց հետ կապված ներդրումների մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր