211652_close_icon
views-count3787 դիտում article-date 14:03 11-05-2017

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա կգտնվի Գյումրիում «Շողոքորթն» ներկայացման պրեմիերային

ՀՀ մշակույթի նախարարությունը [url=https://web.facebook.com/ARMMINCULT/posts/1291421270912169:0?_rdc=1&_rdr]հայտարարություն [/url]է տարածել, որում ասվում է. «Գյումրու լրատվամիջոցների սիրելի գործընկերնե′ր, մայիսի 13-ին, ժամը 18։00-ին սիրով հրավիրում ենք Գյումրու Վարդան Աճեմյան թատրոն, որտեղ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերայից ընդամենը մեկ ժամ առաջ ասուլիս են հրավիրել Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ներկայացման գլխավոր դերակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։ Ձեր շարքերում նստած՝ ասուլիսին ներկա է լինելու նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Պրեմիերայի տոմսեր են գնել նախարարության մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ ևս, և այդ օրը նախարարի հետ դիտելու են ներկայացումը։ Մշակույթի նախարարությունը սրանով մի նոր նախաձեռնության սկիզբ է դնում՝ Հայաստանում հիմնելով բնակավայրից-բնակավայր մշակութային միջոցառումների մեկնելու ավանդույթը։ Այդ օրվա ասուլիսի համար Գյումրու թատրոնը հատուկ տաղավար է պատրաստել. հետաքրքիր ու անսովոր ասուլիսային տաղավար. համեցե′ք»։

Նմանատիպ նյութեր