2615 դիտում
14:19 11-05-2017
Վարչապետն անհրաժեշտ է համարել քննարկել իր տված հանձնարարականների կատարողականի հսկողությունը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է կառավարության և գործադիր մարմինների գործունեության կազմակերպման թերություններին:
«Կառավարության նիստերի, խորհրդակցությունների և այլ քննարկումների ընթացքում ներկայացվող հանձնարարականների կատարման ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից, իսկ ակնկալվող արդյունքը պետք է ներկայացվեն պատշաճ որակով։ Երկու պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակություն»,- նշել է կառավարության ղեկավարը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել սահմանել խիստ վերահսկողություն առաջին կետում նշված գործողությունների կատարման և ՀՀ կառավարության աշխատակազմի պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար զեկուցել:
Անդրադառնալ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին կառավարության նիստին տրված հանձնարարականներին Կարեն Կարապետյանը նշել է. «Հաշվի առնելով բարձրացված հարցերի և հիմնախնդիրների կարևորությունը, անհրաժեշտ եմ համարում մոտ ապագայում քննարկել տրված հանձնարարականների կատարողականի հսկողությունը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ ներկայացվել են նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների ամփոփ ցանկը ըստ նախարարությունների և գերատեսչությունների: Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին սույն թվականի մայիսի 13-ին կազմակերպել համապատասխան խորհրդակցություն և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները: Խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադառնալ նաև ցանկում ներառված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքին՝ առաջարկելով լսել կատարման վերաբերյալ 2-3 նախարարությունների հակիրճ հաշվետվությունը»:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
12:34 14-03-2023
Բադասյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները
1644 դիտում
23:43 06-09-2022
Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները
1694 դիտում
20:56 22-05-2014
Ռոմոդանովսկին անհրաժեշտ է համարել ՀՀ և ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումը
Այս բաժնից
634 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1396 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա