20491 դիտում
22:55 12-05-2017
Հիմնանորոգվում է Հաղարծինով անցնող միջպետական ավտոճանապարհի մի հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:
Երևան - Սևան - Իջևան (Մ4) ավտոճանապարհի Հաղարծին համայնքով անցնող ճանապարհահատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:
ՀՀ նախագահի խիստ հանձնարարականով և վարչապետի վերահսկողությամբ դիտարկվել է ավտոճանապարհի առավել քայքայված 5 կմ երկարությամբ հատվածը և որոշում է կայացվել այստեղ իրականացնել ոչ թե փոսային նորոգում, այլ հիմնանորոգում:
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել տասնօրյա ժամկետում` նկատի ունենալով, որ շինարարությունը հնարավոր է իրականացնել նաև անձրևային եղանակի պայմաններում, քանի որ կիրառվող տեխնոլոգիան դա թույլ է տալիս:
Նախարարը հորդորեց առավելագույն արագությամբ աշխատել և նվազագույն անհարմարություն պատճառել վարորդներին:
Ճանապարհաշինարարների խոսքով` Հաղարծին համայնքից մինչև Թեղուտ բնակավայր ձգվող ճանապարհահատվածի փոսային նորոգման աշխատանքներն անարդյունավետ կլինեին, քանի որ ճանապարհի հիմքն արդեն քայքայված էր։
«Նորոգումն իրականացնում ենք ժամանակակից մեթոդով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Հին ճանապարհի պատվածքը քանդելով` ստանում ենք խառնուրդ և օգտագործում այն որպես հիմք»,- ասաց «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը:
Վերջին անգամ այս ճանապարհը կապիտալ նորոգվել էր 2001 թվականին: Վանաձոր - Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման պատճառով այստեղ ծանրաբեռնվածությունը կտրուկ մեծացել է, քայքայման գործընթացն արագացել:
Էդուարդ Բեզոյանի խոսքով` աշխատանքի բարդությունը շինարարության ընթացքում ենթակառուցվածքների տեղափոխումն է, որը բավական ժամանակատար է:
«Կան շատ մակերեսային տեղադրված ջրի խողովակներ, որոնք շինարարության ընթացքում խանգարում են տեխնիկայի աշխատանքին: Համայնքի ղեկավարի հետ պայմանավորվել ենք, որ իրենք տեղափոխեն այս կոմունիկացիաները, իսկ ջրահեռացման համակարգի համար տեղային լուծումներ կտանք: Երբ աշխատանքներն ավարտենք, որոշ հատվածներում վերակառուցման աշխատանքներ կանենք և այդպես կխուսափենք ճանապարհի երկար փակ լինելուց»,-հայտնեց ճանապարհաշինական ընկերության տնօրենը:
Տավուշի մարզ այցի ընթացքում նախարարը եղավ նաև Իջևան քաղաքով անցնող ճանապարհի մի խնդրահարույց հատվածում, որտեղ տեղադրված են բետոնե արգելապատնեշներ:
Ճանապարհին հարակից կրպակների տերերը պնդում են, որ պատնեշները խանգարում են առևտրին և դրանք պետք է ապամոնտաժել: Սակայն, առկա է նաև հետիոտների անվտանգության խնդիր: Նախարարն առաջարկեց քաղաքային իշխանությունների, պետավտոտեսչության և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում կազմակերպել և, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, արդյունավետ լուծում գտնել:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
952 դիտում
14:17 12-06-2024
Հիմնանորոգվում է Հրազդանով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
2107 դիտում
21:54 21-07-2022
Հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածը
1005 դիտում
13:26 12-09-2022
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 14կմ-ոց հատվածը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»