211652_close_icon
views-count48717 դիտում article-date 14:04 14-05-2017

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ցեմենտով բարձված IVECO-ն կողաշրջվել է. վարորդը եղել է խմած. ժամանել են վաշտի հրամանատարն ու հրամանատարի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղ ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Գարիկ Քուփալյանը իր վարած IVECO մակնիշի 777 ՕD 17 համարանիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և կիսակցորդով կողաշրջվելով՝ հայտնվել խաղողի այգում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 6-րդ վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է ցեմենտով և հատուկ վերամբարձ կռուկ է պետք, որպեսզի այն դարձի բերեն և դուրս բերեն երթևեկելի գոտի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած): [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր