4320 դիտում
18:20 14-05-2017
Փոստանջյանի` ՀՀԿ ընտրական շտաբ ներխուժելը անընկալելի երևույթ է. Տիգրան Մուկուչյան
Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբ մուտք գործելուն և դրան հաջորդած միջադեպին:
«Ինչ վերաբերում է ընտրական շտաբերի գործունեությանը, ապա յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր շտաբերի միջոցով և, բնականաբար, հատկապես քվեարկության օրը՝ աշխատանքների կազմակերպումն իրականացվում է շտաբերի միջոցով: Իսկ այն երևույթը, որը տարածվել է համացանցով և որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը»,- ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ ԿԸՀ իրավասությունների տիրույթում գոյություն չունի որևէ պատասխանատվության կամ պատժիչ գործողության իրավական նորմ կամ ինստիտուտ այյսօրինակ արարքները որակելու կամ գնահատելու համար:
Նմանատիպ նյութեր
4423 դիտում
22:30 10-07-2017
Ընտրական օրենսգրքում կատարելագործման կարիք ունեցող խնդիրներ կան. Տիգրան Մուկուչյան
28078 դիտում
21:46 27-03-2022
Գազամատակարարում` Քարագլուխը չլքելու դիմաց. Բաքվի պահանջներն անընկալելի են. Artsakhpress
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են