4426 դիտում
22:30 10-07-2017
Ընտրական օրենսգրքում կատարելագործման կարիք ունեցող խնդիրներ կան. Տիգրան Մուկուչյան
Ընտրական օրենսգրքում կան կատարելագործման կարիք ունեցող խնդիրներ: Այս մասին այսօր՝ հուլիս 10-ին, ԱԺ-ում ԿԸՀ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Մասնավորապես՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման հետ կապված, դիմում-բողոքների վարույթների հստակեցման առումով նորմերի կատարելագործման անհրաժեշտություն կա, դիտորդական առաքելությունների հետ կապված ուսուցման կարգերի հրապարակայնացման ապահովման, կեղծ դիտորդներ և կեղծ լրագրողներ ինստիտուտը բացառելու խնդրի լուծման, հանձնաժողովների անդամների ձևավորման և այլն»,-ասաց նա:
Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը ԿԸՀ կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներգրավելու վերաբերյալ, ասելով, որ ԵՄ դեսպանի խոսքը խեղաթյուրել էին ԶԼՄ-ները՝ մեկնաբանելով, թե նա նկատի ունեցել ԿԸՀ-ը կազմի փոփոխությունը:
«Փորձ է կատարվում հետևողականորեն դա աղավաղել, խոսքը բնավ չէր վերաբերում հանձնաժողովի կազմի փոփոխությանը խոսքը վերաբերում էր հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ ինստիտուցիոնալ առաջարկի ներկայացմանը»,- շեշտեց նա, և հավելեց,- «դրան վերաբերվում եմ որպես առաջարկություն»:
Նմանատիպ նյութեր
4320 դիտում
18:20 14-05-2017
Փոստանջյանի` ՀՀԿ ընտրական շտաբ ներխուժելը անընկալելի երևույթ է. Տիգրան Մուկուչյան
1543 դիտում
13:34 30-03-2022
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում նկատած խնդիրներն ու բացերը
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
700 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
979 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ