211652_close_icon
views-count3230 դիտում article-date 14:51 15-05-2017

Ամերիկացի սենատորները նախագահ Թրամփից պահանջել են ՀԴԲ նախկին ղեկավարի հետ հեռախոսազրույցների ձայնագրությունները

Ամերիկացի սենատորներ Չարլզ Շումերը, Լինդսի Գրեմը և Մայք Լին երկրի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են իշխանություններին փոխանցել Հետաքննության դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հետ ունեցած բոլոր հեռախոսազրույցների ձայնագրությունները, հաղորդում է BBC-ն։ Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում ակնարկել էր, որ հնարավոր է՝ նման ձայնագրություններ կան. «Մինչև մամուլը նման տեղեկատվությամբ ողողվի, ավելի լավ կլինի, որպեսզի Ջեյմս Քոմին համոզվի, որ մեր զրույցների ձայնագրությունները չեն պահպանվել»։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերը հայտարարել է, որ ձայնագրությունները վերացնելը ամերիկյան օրենքի խախտում է։ «Եթե ձայնագրություններն այլևս չկան, ապա Թրամփը պետք է ներողություն խնդրի Քոմիի և ամերիկյան ժողովրդի առաջ ապատեղեկատվության համար»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ Թրամփը Քոմիին հեռացրել է պաշտոնից մայիսի 10-ին։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1993 թվականին, երբ այն ժամանակ երկիրը ղեկավարող Բիլ Քլինթոնը հեռացրեց պաշտոնից ՀԴԲ ղեկավար Ուիլյամ Սեշանսին։

Նմանատիպ նյութեր