211652_close_icon
views-count5222 դիտում article-date 11:38 19-09-2016

Ամերիկացի սենատորները պահանջում են քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ՝ իրանական ռազմաբազան օգտագործելու համար

ԱՄՆ-ի 30-ից ավելի հանրապետական սենատորներ կոչ են արել նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիային միջոցառումներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ Իրանում տեղակայված ռազմաբազաներն օգտագործելու, մասնավորապես այնտեղից թռիչքներ իրականացնելու և Սիրիայում հարվածներ հասցնելու համար, գրում է The Washington Post պարբերականը։ Նշվում է, որ սենատորները մտադիր են պետքարտուղար Ջոն Քերրիին նամակ հղել՝ պահանջելով ապացույցներ ներկայացնել, որ օգտվելով իրանական ռազմաբազայից՝ Ռուսաստանը չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն արգելում է Իրանի շահերից ելնելով՝ զենք մատակարարել, վաճառել կամ կիրառել իրանական ռազմաբազաները։ Ըստ նրանց՝ Ռուսաստանն իրավունք չուներ թռիչքներ իրականացնել «Համադան» ավիաբազայից։

Նմանատիպ նյութեր