211652_close_icon
views-count2341 դիտում article-date 13:52 27-06-2021

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը և ամերիկացի սենատորները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունն ԱՄՆ Սենատի երկու կուսակցությունների օրենսդիրների և ԱՄՆ առևտրի պալատի անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրադրությունը, ամերիկա-թուրքական հարաբերությունները, հաղորդում է minval.az-ը։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում զրուցակիցները շոշափել են Լեռնային Ղարաբաղի թեման։

«ԱՄՆ-ում քաջատեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ Մենք հերթական անգամ ԱՄՆ ներկայացուցիչներին տեղեկացրել ենք այդ հարցի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին»,- հայտարարել է նա։, գրում է tert.am-ը

Նմանատիպ նյութեր