2527 դիտում
16:22 15-05-2017
Անցկացվել են Արցախի 2016 թ. պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումները
Մայիսի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը և Արզիկ Մխիթարյանը:
ԱՀ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, մամուլի և ռադիո-հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:
Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը՝ նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 708մլն 324հազ դրամ, որից ծախսվել է 672մլն 312 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 95%-ը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի հաշվետվության համաձայն, հուշարձանների պահպանության ոլորտին 2016թ.-ին հատկացվել է 100 մլն դրամ, զբոսաշրջության զարգացմանը՝ 20մլն դրամ, ևս 6 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2016թ.-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Խորհրդի սեփական եկամուտները կազմել են 7մլն 500հազ դրամ:
«Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հաշվետվության համաձայն, 2016թ.-ին խմբագրության պահպանման ծախսը կազմել է 85մլն 604հազ դրամ:
Նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:
Նմանատիպ նյութեր
6255 դիտում
21:49 16-05-2017
Արցախի խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
2867 դիտում
18:50 13-05-2016
ԼՂՀ-ում շարունակվում են պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումները
1651 դիտում
12:45 31-05-2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
436 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1048 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
724 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել