Նեյմարը առաջին անգամ հեթ-տրիկ արեց արտագնա խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում՝ «Լաս-Պալմասի» հետ խաղում երեք գնդակ խփեց:
Բրազիլացին կատալոնական ակումբի կազմում առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ արտագնա խաղում:
Այս առաջնության 29 խաղում Նեյմարը դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: