211652_close_icon
views-count3097 դիտում article-date 10:18 16-05-2017

Ի՞նչ կանի «Երկիր ծիրանի»-ն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երկիր ծիրանի» կուսակցությունը դեռ չի շտապում մայիսի 14-ին կայացած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: Կուսակցությունն այն նախատեսում է անել այսօր' մայիսի 16-ին: Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը: Armtimes.com-ի հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությունն արդեն որոշե՞լ է, թե ովքեր են լինելու Երևանի ավագանու կազմում, Աղեկյանը կրկին պատասխանեց, որ դեռ ներկուսակցական քննարկում չի եղել, ոչ մի բան պարզ չէ: Չի բացառվում, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իր մանդատներից: «Հնարավոր է, որ մանդատները վերցնենք, հնարավոր է, որ չվերցնենք: Ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը: Աղեկյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ մանդատից հրաժարվի միայն քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Աղեկյանը առաջարկեց բոլոր հարցերի պատասխանը ստանալ վաղը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր