211652_close_icon
views-count2680 դիտում article-date 13:12 16-05-2017

Սպիտակ Տունը հերքել է Կրեմլին ԻՊ-ի մասին գերգաղտնի տեղեկատվության փոխանցման մասին լուրերը

Վաշինգտոնում հերթական սկանդալն է բարձրացել՝ կապված Washington Post պարբերականի հրապարակման հետ, որում թերթը հայտնում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գերգաղտնի տեղեկատվություն է հաղորդել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հաղորդում է Ria Novosti-ն։ Հոդվածը Սպիտակ Տունն անվանել է սուտ, սակայն ԶԼՄ-ներն ու դեմոկրատները հասցրել են մեղադրանքների տարափ թափել Թրամփի գլխին։ Թերթը նշել է, թե Լավրովի հետ Թրամփի հանդիպումից հետո Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչները զանգահարել են Հետախուզական գլխավոր վարչություն և Ազգային անվտանգության գործակալություն, որպեսզի «հնարավորինս արագ չեզոքացնեն հասցված վնասը»։ Ավելի ուշ Reuters գործակալությունը նույնպես գրել է, որ Թրամփի վարչակազմի անանուն աղբյուրների կողմից գերգաղտնի տեղեկատվության փոխանցման մասին Washington Post-ի հրապարակումը համապատասխանում է իրականությանը։

Նմանատիպ նյութեր