3741 դիտում
19:13 16-05-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցության` քննարկելու գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերը, որոնք նախատեսվում է ընդգրկվել ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում: Խոհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներկայացված ծրագրերի ակնկալվող արդյունքային ցուցանիշները, ֆինանսական գնահատականները, նախանշվել են կատարման ժամկետները:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին իրականացնել մի շարք նոր սուբսիդավորման ծրագրեր, ըստ որի մատչելի պայմաններով վարկային միջոցներ կտրամադրվեն կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, մթերման գործընթացի կանոնակարգման, ինտենսիվ այգիների զարգացման նպատակով: Նշված ծրագրերը նպատակուղղված են բերքատվության ավելացմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, ծախսերի կրճատմանն ու գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:
Հանրապետության գյուղտեխնիկայի պարկի թարմացման և վերազինման նպատակով կշարունակվի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, ինչպես նաև կստեղծվի գյուղտեխնիկայի կայան` բարձրարժեք տեխնիկայով ծառայություններ մատուցելու համար: Կիրականացվի ծրագիր «Գյումրիի սելեկցիոն կայանի» և «Երկրագործության գիտական կենտրոնի» հիմքի վրա հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև մասնավոր հատվածում կարտոֆիլի առաջնային սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով, ինչը կնպաստի ինքնարժեքի նվազմանը` փոխարինելով ներմուծումը տեղական արտադրանքով:
Պետական ֆինանսավորումը նախատեսվում է ուղղել նաև կոոպերատիվների զարգացման, խորհրդատվական համակարգի կատարելագործման, անտառների կառավարման և այլ ծրագրերի իրականացմանը:
Խորհրդակցության ընթացքում պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ և ցուցումներ առանձին հարցերին առնչվող լրամշակումներ կատարելու վերաբերյալ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
15:27 13-04-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Այս բաժնից
1207 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1429 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1444 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ