211652_close_icon
views-count88436 դիտում article-date 10:51 17-05-2017

Մայիսի 19-ին Հայաստանին կմոտենա հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

Այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին, երեկոյան ժամերին, հատկապես հանրապետության հյուսիսային կեսում, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 19-ի երեկոյան ժամերին Հայաստանին այս անգամ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հաջորդ ցիկլոնը: Մայիսի 19-ի երեկոյան, իսկ մայիսի 20-21-ին օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Մայիսի 17-19-ին Հայաստանը կգտնվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչ արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-21-ին ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժման հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր