2864 դիտում
12:37 17-05-2017
Ամերիկյան ընկերությունները կծանոթանան Հայաստանի էներգետիկ ոլորտի հնարավորություններին
Այսօր՝ մայիսի 17-ին, Հայաստանում վերականգնվող էներգիայի հեռանկարին նվիրված համաժողովի մեկնարկին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ վերջին 25 տարիներին Հայստանը և և նրա էներգետիկ հակամարգը մեծ աճ են գրանցել։
«Կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլայնվում է և տարածաշրջանային նախագծերում կարող է ներգրավվել»,-նշել է ԱՄՆ դեսպանը։
Համաժողովը համախմբել է մոտ 70 ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան ընկերությունների։
Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգների գործարարների կողմից կարող է հետաքրքրություն լինել էներգետիկ ոլորտի նկատմամբ, ինչը երկկողմանի շահավետ կարող է լինել և հայկական, և ամերիկյան կողմի համար:
«Հայաստանը 25 տարի առա մթությանը տեղի չտվեց, այլ իր գործընկերների օգնությամբ կարողացավ դառնալ մի երկիր, որն իր վիճակի է հոգալու սեփական կարիքները և ավելին՝ արտահանելու էլեկտրաէներգիայի ավելցուկը»,-ասել է Միլսը։
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
13:15 16-10-2019
«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին
1286 դիտում
11:00 27-01-2021
Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին
1552 դիտում
16:21 04-04-2019
Հայաստանի խոշորացված համայնքները կծանոթանան տեղական ինքնակառավարման գործելակերպի առաջադեմ փորձին
Այս բաժնից
571 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի