4745 դիտում
17:52 17-05-2017
«ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական նիստում խմբակցության ղեկավար և քարտուղար է ընտրվել
Մայիսի 16-ին տեղի ունեցած «ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, խմբակցության քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը:
[b]
ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ՓԱՇԻՆՅԱՆ[/b]
Ծնվել է 1975թ.-ի հունիսի 1-ին, Իջևանում:
1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992թ.-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ:
Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998թ.-ին հիմնադրվել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ.-ի դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999թ.-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.-ը:
1999թ.-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումը ի կատար չի ածվել:
2007թ.-ին եղել է «Այլընտրանք» հ/ք միավորման հիմնադիր անդամ: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:
2008թ.-ի մարտի 1-ից հետո՝ լինելով հետախուզման մեջ, 1 տարի չորս ամիս անց է կացրել ընդհատակում: 2009թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվել և նույն տարվա դեկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011թ.-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:
2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:
2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ:
2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կամավորական ջոկատի հրամանատար:
2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։
2017թ. մայիսից՝ ԵԼՔ խորհրդարանական խմբակցության ղեկավար:
[b]Գևորգ Սամվելի Գորգիսյան[/b]
Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին, Երևան քաղաքում։
Կրթություն
2003-2005 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճորտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկա ֆակուլտետ, տեղեկատվական անվտանգություն մասնագիտությամբ։
2005-2007թթ. սովորել է ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։
2009-2011թթ. շարունակել է ուսումը ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրայում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։
Աշխատանքային փորձ
2007–2009թթ․ շարունակել է աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես ծրագրավորող։
2009-2010թթ․ աշխատել է «ՍթրիմՏեք» ՍՊԸ-ում՝ որպես կայքի ադմինիստրատոր։
2010թ․ փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։
2010-2014թթ․ աշխատել է «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող։
2015թ․-ից աշխատում է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։
Սոցիալական ներգրավվածություն
2013-2014թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում ծավալվող քաղաքացիական և քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին, որպես «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ՝ պայքարելով Կուտակային Կենսաթոշակային բարեփոխումների դեմ և աջակցել է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը՝ հոսանքի գնի բարձրացման դեմ։
2007- 2009թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
Նմանատիպ նյութեր
4720 դիտում
19:20 22-07-2021
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը
4180 դիտում
12:05 12-09-2018
«Ելք» խմբակցության ղեկավար է ընտրվել Լենա Նազարյանը
1279 դիտում
22:53 10-10-2023
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»