«Ելք» խմբակցության ղեկավար է ընտրվել Լենա Նազարյանը
ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ղեկավար է ընտրել Լենա Նազարյանին: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ևս հայտնել է, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ընտրվել է խմբակցության ղեկավար:
«Լենա Նազարյանը՝ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցության ղեկավար: Շնորհավորում եմ, Լենա ջան»,-գրել է նախարարը: