211652_close_icon
views-count7061 դիտում article-date 09:54 18-05-2017

Շիրակի մարզպետը կփոխվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի ՀՅԴ-ականները կրկին լարված են: ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրումից հետո դեռ պարզ չէ, թե Դաշնակցությանը ինչ պորտֆելներ են բաժին հասնելու, թեև նախարարականները կպահպանվեն: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզում մարզպետի փոփոխություն է սպասվում: Մարզը կշարունակի մնալ ՀՅԴ-ականների «տիրապետության» տակ, բայց տեղի կունենա մարզպետի փոփոխություն: Այժմ Գյումրիում քննարկվող թիվ մեկ թեման մարզպետի փոփոխությունն է: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում տեսնում է ՀՅԴ-ական Հակոբ Մաթիլյանին: Վերջինս Աժ ընտրությունների ժամանակ առաջադրված էր թիվ 11 ընտրատարածքում կուսակցության ռեյտինգային ցուցակով: Մաթիլյանը ՀՅԴ-ի էլիտայի սիրելի կադրերից է, որին դաշնակցության վերնախավը ցանկանում էր տեսնել խորհրդարանում, սակայն ստացվեց այնպես, որ Շիրակը ՀՅԴից ԱԺ-ում ներկայացնելու է Շիրակի նախկին մարզպետ' Ռոմիկ Մանուկյանը: Սա ՀՅԴ-ի էլիտայի սրտով չէ: Սիրելի Մաթիլյանին անգործ չթողնելու համար ՀՅԴ էլիտան Ֆիգուրների կտրուկ փոփոխությունների է դիմում: Հակոբ Մաթիլյանին գործուղում է Շիրակի մարզպետարան, իսկ գործող մարզպետ Հովսեփ Սիմոնյանից թեև նեղսրտած են, բայց, այնուամենայնիվ, նրան կնշանակեն Շիրակի ՀՅԴ կառույցի ղեկավար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր