211652_close_icon
views-count9675 դիտում article-date 10:08 18-05-2017

Այս տարի հայկական զինված ուժերում արձանագրվել է 26 մահվան դեպք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ընթացքում կտրուկ ավելացել են հայկական զինված ուժերում մահվան դեպքերը, և այդ հանգամանքը լուրջ անհանգստություն է առաջացրել իրավապահ համակարգում: Թերթին հայտնի է դարձել, որ 2017 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 26 մահվան դեպք, որից 10-ը եղել է հակառակորդի կրակոցի հետևանքով իսկ ահա 16-ը՝ ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, զինվորների միջև ներքին տարաձայնության, զենքի հետ կանոնները խախտելու և սպանության հետևանքով։ Եվ հիմա, ըստ մեր տեղեկությունների, ՊՆ-ում պարբերաբար մտահոգ խորհրդակցություններ են անցկացվում՝ իրավիճակի վերլուծություն անելու ու դեպքերի նախականխումը կազմակերպելու հաստատուն ձգտումով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համար։[/b]

Նմանատիպ նյութեր