4876 դիտում
10:38 19-05-2017
Առաջին իսկ քվեարկության ժամանակ երևաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ. պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ: Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են: Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը:
Ասվածի լավագույն ապացույցը երեկվա նիստն էր:
Առաջին իսկ քվեարկության ժամանակ երևաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի: Նախ` լինելով երկրորդ ուժն ԱԺ-ում, նրանք չփորձեցին գոնե ձևական ցույց տալ, որ ընդդիմության շահերն են սպասարկում: Ինչու ձևակա՞ն, որովհետև բոլորին էլ պարզ էր, որ ԱԺ խոսնակ կդառնա Արա Բաբլոյանը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, դրան գումարած` ունի նաև կոալիցիոն գործընկեր ի դեմս ՀՅԴ-ի: Ասել է` քվեարկությունն արդեն կանխորոշված էր, բայց նույնիսկ այս պարագայում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե Էդմոն Մարուքյանին ընտրեցին, այլ Արա Բաբլոյանին:
Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է բերել ընդդիմադիր ուժ, կամ էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, եթե այս խմբակցության քվեարկությունները հօգուտ իշխանության են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5639 դիտում
18:03 02-05-2017
ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից ու «Ծառուկյան» դաշինքից մանդատներից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ԿԸՀ. NEWS.am
6783 դիտում
09:42 19-05-2017
«Ծառուկյան» դաշինքից երկուսը վայր կդնեն մանդատները. ովքե՞ր են նրանք «Ժողովուրդ»
4693 դիտում
18:15 22-05-2017
Ովքեր կփոխարինեն «Ծառուկյան» դաշինքից մանդատները վայր դրած պատգամավորներին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը