3731 դիտում
10:56 19-05-2017
Սենատոր ՄքՔեյնը կոչ է անում ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:
«Ես մինչև հիմա զայրացած եմ այդ թուրքական ծեծով: Մենք պետք է նրանց դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս շպրտենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, սա Թուրքիան չէ, սա երրորդ աշխարհի պետություն չէ: Այսպիսի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ: Մի գուցե, արժե դատական գործեր հարուցել նրանց դեմ, ում ինքնությունը մենք կկարողանանք պարզել»,- հայտարարել է սենատոր ՄքՔեյնը:
«Դրանք հասարակ քաղաքացիներ չէին, ովքեր մասնակցել էին ծեծի, դրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Ինչ-որ մեկն իրենց ասել է գնալ և ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին, և իմ կարծիքով դա պետք է հետևանքներ ունենա, այդ թվում և այդ մարդկանց ինքնությունը պարզելով ու նրանց մեղադրանք ներկայացնելով: Ի վերջո, նրանք խախտել էին ամերիկյան օրենքները ԱՄՆ-ի ներսում, այնպես որ դուք ուղղակի չեք կարող դա թույլատրել ԱՄՆ-ում: Մեր երկրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոք հայտնել, ցուցարարները խաղաղ էին»:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված խմբեր» և մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում և նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել»,- նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3860597.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
6407 դիտում
08:31 18-05-2018
ԱՄՆ-ին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները. սենատոր Քրիս Քունս. «Ամերիկայի ձայն»
675 դիտում
09:37 10-08-2022
Սենատոր Ռիշը կոչ է արել արդիականացնել ԱՄՆ միջուկային զինանոցը. «Ամերիկայի ձայն»
6392 դիտում
09:22 15-03-2019
Ամերիկայի հայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը