211652_close_icon
views-count40234 դիտում article-date 14:32 19-05-2017

Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արուսյակ Հայրապետյանը 26 տարեկան է: 2007 թվականին աղջկա մոտ ախտորոշվել է լեյկոզ։ Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում բուժվելուց հետո, կարծես, ամբողջովին առողջացել է: Ամուսնացել է, ունի մեկ տարեկան դուստր: Հիվանդությունը գլուխ է բարձրացրել և այժմ կրկին պառկած է արյունաբանական հիվանդանոցում՝ արդեն սուր լեյկոզ ախտորոշմամբ: Ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և չի կարողանում հոգալ բուժական այն ծախսերը, որոնք հիվանդանոցը չի տրամադրում: Արուսյակը դիմում է մեր բոլորի աջակցությանը, որպեսզի կարողանա բուժումը շարունակել, նրան անհրաժեշտ է մոտ 10.000 դոլար՝ դեղերն ապահովելու համար: Եթե կլինեն մարդիկ, որ կկարողանան օգնել Արուսյակին, խնդրում ենք զանգահարել նրան +37477 776 979 հեռախոսահամարով: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Արուսյակ Հայրապետյանի անունով բացվել են հաշվեհամարներ. 16040078670500 ՀՀ դրամ 16040078670501 ԱՄՆ դոլար 16040078670502 ԵՎՐՈ 16040078670503 ՌԴ ռուբլի SWIFT:ARMJAM22 Ձեզ ենք ներկայացնում նաև այն դեղերի ցանկը, որն աղջիկը պետք է ստանա երկուշաբթի, 22.05.2017թ.: 1.ՆԵՅՊՈԳԵՆ 48մլն. ED 15 ներարկիչ 2. ՎԻՆԿՐԻՍՏԻՆ 2մգ 4 ֆլակոն 3. 6-ԹԻՈԳՈՒԱՆԻՆ 40մգ 30 հաբ 4. ՄԵԹՈՏՐԵՔՍԱՏ 500մգ 12 ֆլ. 5. ԼԵՅԿՈՎՈՐԻՆ 50մգ 12 ֆլ 6. ՄԵՍՆԱ 400մգ 6 ամպուլա 7. ՕՆԿԱՍՊԱՐ ( peg - ԱՍՊԱՐԱԳԻՆՈԶԱ) 375 ED 8. ԳՐԱՆԻ-ԴԵՆԿ 3 մլ 30 ֆլ.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր