4976 դիտում
19:10 22-05-2017
«Դանիայի թագավորության մայրաքաղաքում 63 երկրներ միաձայն կողմ քվեարկեցին Հայաստանի անդամակցությանը և դահլիճում ծափահարություններ հնչեցին` ի պատիվ Հայաստանի Հանրապետության». Գրիշա Սարգսյան
2013 թվականի սեպտեմբերի 21-ը կրկնակի տոն էր Հայաստանի Հանրապետության և ոստիկանության համար։ Մեր երկրի համար անչափ կարևոր և նշանակալից Անկախության օրը Հայաստանի եռագույն դրոշը ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանի նախաձեռնությամբ ծածանվեց Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում` Միջազգային ոստիկանական ասոցիացիայի գագաթաժողովի ժամանակ` ազդարարելով Հայաստանի լիիրավ անդամակցությունը միջազգային ոստիկանական ասոցիացիային:
63 երկրներ միաձայն կողմ քվեարկեցին Հայաստանին, մեր երկիրը ինտեգրվեց միջազգային այդ հզոր և հեղինակավոր ընտանիքին և դահլիճում երկարատև և որոտընդոստ ծափահարություններ հնչեցին` ի պատիվ Հայաստանի Հանրապետության:
Միջազգային ոստիկանական ասոցիացիան ստեղծվել է 1952 թվականին, Միավորված ազգերի կազմակերպության սոցիալ-իրավական հանձնաժողովին կից: Ասոցիացիան գործնական հարաբերությունների մեջ է Եվրամիության և Եվրախորհրդի հետ, իսկ խորհրդակցական ձայնով համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ հետ: Այն աշխարհի միակ ուժային հասարակական կազմակերպությունն է, որը զբաղվում է իրավական և սոցիալական խնդիրներով:
Պետք է նշել, որ միջազգային ոլորտում կան երկու տասնյակից ավելի պետություններ, որոնք 10 և ավելի տարիներ ցանկանում են անդամագրվել այդ կառույցին, սակայն ինչ ինչ պատճառներով չեն կարողանում:
Վստահորեն կարելի է ասել, որ այս հզոր ընտանիքի լիիրավ անդամ դառնալով` Հայաստանի ոստիկանության ասոցիացիան` հիմնադիր նախագահ Գրիշա Սարգսյանի հմուտ ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետության վարկանիշը ևս մեկ աստիճանով բարձրացրեց միջազգային մակարդակներում և պետք է ուրախությամբ փաստել, որ Հայաստանը միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությունում հավուր պատշաճի ներկայացված է և իրավական տեսանկյունից ապահովագրված, ինչն էլ իր հերթին ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային ճանաչված մի հարթակ, որտեղ հասարակությանը մտահոգող խնդիրները միջազգային մակարդակով կարելի է բարձրաձայնել և համապատասխան որոշումներ կայացնել:
Այս հարթակի միջոցով համայն հայությանը, այդ թվում նաև այն պետություններում ապրող մեր հայրենակիցներին, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի միջազգային ասոցիացիան արդեն երկար տարիներ ցուցաբերում է իրավական և բարոյական աջակցություն:
Հայաստանի Միջազգային ոստիկանության ասոցիացիայի հաղթարշավը միջազգային միջօրեականներում շարունակվում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
11918 դիտում
13:49 02-07-2018
Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին. Արմենպրես
3135 դիտում
10:25 15-09-2022
Ծափահարություններ են հնչում Ազգային ժողովում՝ ի պատիվ Աննա Վարդապետյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»