11918 դիտում
13:49 02-07-2018
Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին. Արմենպրես
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին:
«[url=https://armenpress.am/arm/news/939588.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:
«Ավագանու նիստին ներկա էր ավագանու 15 անդամներից 11-ը, ովքեր և միաձայն կողմ քվեարկեցին Արամ Դանիելյանի հրաժարականին: Դա եղել է քաղաքապետի խնդրանքը»,-պարզաբանեց նա:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին: Նա Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:
Նմանատիպ նյութեր
8649 դիտում
09:31 16-02-2018
Կոտայքի դատախազը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին. «Ժողովուրդ»
2153 դիտում
13:45 08-02-2022
Երեւանի նախկին քաղաքապետի հրաժարականին չմիացած ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են. news.am
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»