1916 դիտում
11:13 23-05-2017
Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին:
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ: Ձեր բազմաժանր, այդ թվում` դասական ու հանրամատչելի ստեղծագործությունները, աչքի են ընկնում ինքնատիպությամբ, ժամանակի խորին զգացողությամբ ու առանձնահատուկ մեղեդայնությամբ` հնչելով տարբեր նվագախմբերի ու երգիչների կատարմամբ, հաճույք պատճառելով հանդիսատեսին:
Ղեկավարելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը` Դուք հաջողությամբ եք համատեղում բարձրաճաշակ արվեստագետի ու հմուտ կազմակերպչի բնատուր ունակությունները»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ ամենայն բարիք:
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
11:33 03-06-2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանին ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
886 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին