211652_close_icon
views-count2749 դիտում article-date 13:02 23-05-2017

Վենեսուելայում ցուցարարները հրդեհել են Ուգո Չավեսի տունը

Վենեսուելայում տնտեսական ու աղաքական ճգնաժամի ֆոնին կրքերն ու բողոքի ցույցերը չեն հանդարտվում։ Ինչպես գրում է El Nacional-ը, երեկ երեկոյան մի խումբ ցուցարարներ այրել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսին պատկանող տունը, որը գտնվում է Բարինաս նահանգի Սաբանետա քաղաքում։ Թերթի տվյալներով՝ տունն այրել են՝ ի նշան բողոքի Բարինասում Բոլիվարի ազգային գվարդիականների կողմից ցույցերի մասնակից, 19-ամյա պատանու սպանության։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ մայիսի 6-ին ցուցարարները Սուլիա նահանգի Վիլյա-դե-Ռոսարիո քաղաքում տապալել էին Չավեսի արձանը։

Նմանատիպ նյութեր