211652_close_icon
views-count3845 դիտում article-date 12:23 23-05-2017

Մանչեսթրի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Մանչեսթրի «Մանչեսթր Արենա» մարզադաշտում երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Ինչպես տեղեկացնում է Tass գործակալությունը, ծայրահեղականները սոցցանցերում այդ մասին հայտարարություն են տարածել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ համերգի ժամանակ ուժգին պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ առնվազն 59 հոգի։ Մանչեսթրի իրավապահները հայտարարել են, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Պարզվում է նրա ինքնությունը։

Նմանատիպ նյութեր