211652_close_icon
views-count1671 դիտում article-date 09:13 27-06-2015

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը

Նախօրեին Թունիսի Սուս քաղաքի Imperial Marhaba հյուրանոցի վրա իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները: Reuters-ի փոխանցմամբ՝ չնայած ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, ահաբեկիչներից մեկին հաջողվել էր ներթափանցել հյուրանոց և հրազենային կրակոցներ արձակել: Կրակոցների հետևանքով սպանվել էր 39, վիրավորվել՝ 40 մարդ: Տուժածների մեջ կան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի քաղաքացիներ:

Նմանատիպ նյութեր