Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
Ստամբուլի Rein գիշերային ակումբում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ զինված հարձակումը տեղի է ունեցել Ամանորյա գիշերը, երբ ահաբեկիչը մտել է ակումբ և խլելով ավտոմատ հրազենը ակումբի անվտանգության աշխատակիցներից մեկից՝ սկսել է կրակ արձակել այցելուների վրա։
Ակումբում այդ պահին եղել է ավելի քան 700 մարդ։ Ստացված վնասվածքներից մահացել է 39, վիրավորվել 69 մարդ։ Զոհվածների մեջ արտասահմանցիներ կան։