1305 դիտում
13:41 23-05-2017
ՔԱԳՎ պետն ընդունել է Ֆրանսիայի աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրենին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրեն Մաուրիս Ջորջեսին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանին:
Բրյուսելում կայանալիք «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների թեկնածու Մաուրիս Ջորջեսը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր տեսլականները և հիմնական դրույթները, որոնցով պետք է առաջնորդվի գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում:
Սերգեյ Ավետիսյանն իր հերթին անդրադարձավ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև՝ պարոն Ջորջեսի՝ հաղթանակի դեպքում նախանշված տարածաշրջանային համագործակցության տեսլականին:
Հանդիպման ավարտին ՔԱԳՎ պետը հաջողություն մաղթեց պարոն Ջորջե
սին՝ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի սպասվելիք ընտրություններում:
Նմանատիպ նյութեր
2159 դիտում
14:28 30-05-2017
ՀՀ ՔԱԳՎ պետն ընդունել է գերմանական «Լյուֆթանզա գրուպ» ընկերության ներկայացուցիչներին
1582 դիտում
14:59 21-03-2015
Հանդիպում տաքսի ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ. տեսանյութ
Այս բաժնից
1060 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան
904 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ