211652_close_icon
views-count3379 դիտում article-date 17:44 23-05-2017

Սա հակամարտությունը լուծելու փորձ չէ, սա հակամարտության մենեջմենթ է. Ալ. Իսկանդարյան

Այո, տեղի են ունենում հանդիպումներ ժամանակ առ ժամանակ, բայց ոչ թե կարգավորման մասին է խոսվում, այլ օրինակ` տեսախցիկների տեղադրման: Եվ սա ոչ թե հակամարտությունը լուծելու փորձ է, այլ հակամարտության մեջ ապրելու ռազմավարություն: Սա հակամարտության մենեջմենթ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին Մադրիդյան փաստաթղթից բացի այլ փաստաթուղթ չկա: «Բանակցությունները, եթե դրանք ընթանան, կլինեն այս փաստաթղթի շուրջ: Այս փաստաթուղթն ունի տարբերակներ, բայց նոր բան չկա»,- ասաց նա, ապա նաև նշեց, որ առաջիկայում էլ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա, և դժվար թե նոր պատերազմ լինի, ինչպես ապրիլին: Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանում ընթացող հետաքրքիր զարգացումների վրա: «Ամենայն հավանականությամբ, կան տնտեսական խնդիրներ, ինչը ներիշխանական կոնֆլիկտ է առաջացրել: Այն, որ Հայաստանի համար աշխատող լրտեսներ են հայտնաբերվում, Կենտրոնական բանկը համարյա սնանկ է, որ էլիտայի ներկայացուցիչները չեն կարողանում Ադրբեջան մտնել... Սա խոսում է լարվածության մասին»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:

Նմանատիպ նյութեր