Մահացել է դերասան Ռոջեր Մուրը
Մահացել է բրիտանացի կինոդերասան, սցենարիստ, պորդյուսեր Ռոջեր Մուրը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Դերասանը մահացել է Շվեյցարիայում 89 տարեկան հասակում: Հայտնի է, որ նա պայքարում էր քաղցկեղի դեմ:
Մուրը խաղացել է բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի 7 ֆիլմում 1973-ից 1985 թվականների ընթացքում։