4015 դիտում
10:22 24-05-2017
Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կհետաձգվի. ո՞րն է պատճառը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունը կարող է նշանակվել ոչ թե հունիս ամսին, այլ նոյեմբերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով, թե ո՞րը կարող է լինել դրա պատճառը:
«Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում, անցկացվում է նախապես սահմանված օրերից մեկին, ի տարբերություն նախկին օրենսգրքի: ԿԸՀ-ն սահմանում է տարվա մեջ մինչև 4 օր որպես ՏԻՄ ընտրության օր»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ նախորդ տարի արդեն սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրերը: Մեկը կայացել է փետրվարին, մյուսը հունիսի 18-ին է, իսկ մյուսը՝ նոյեմբերի սկզբին:
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրության օրը նշանակելուց պետք է հաշվի առնել առաջադրումների ժամկետները, նախընտրական քարոզչության, ընտրատարածքային կենտրոններ ձևավորելու հարցերը: Օրինակ՝ տեղամասային կենտրոններ ձևավորվում են ընտրության օրվանից 40 օր առաջ: «Նշանակելու պահին պետք է հաշվի առնել այդ հանգամանքները, որ հնարավոր է այդ ժամկետները պահպանվեն, թե` ոչ: Օրինակի համար ընտրությունը պետք է նշանակվի արտահերթ, բայց ենթադրենք մոտակա օրվան մնում է շատ ավելի քիչ ժամանակահատված, քան գործընթացների համար նախատեսված ժամկետներն են: Ընտրության օրը կլինի արդեն իսկ սահմանված մյուս օրը»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ եթե նշված ժամկետների խնդիր առաջանա, ապա Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կտեղափոխվի նոյեմբեր ամիս: Ժամանակավոր պաշտոնակատար կլինի համայնքում` մինչև ընտրութունը տեղի կունենա:
Հարցին՝ մե՞ծ է Արտաշատում ընտրության օրը հետաձգելու հավանականությունը. Տիգրան Մուկուչյանն ասաց. «Անունը չդնենք հետաձգել, որովհետև լինելու է այդ օրերից մեկը: Հունիսի 18-ին հանրապետության 10 համայնքում նման ընտրություններ են անցկացվելու, գործընթացն արդեն մեկնարկել է: Կան ժամկետներ, որոնցով պայմանավորված գործառույթների ավարտն արդեն սպառված է»: Ճշտող հարցին՝ մե՞ծ է հավանականությունը, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ենթադրում եմ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4540 դիտում
09:31 29-10-2016
Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման վերջնաժամկետը կհետաձգվի մեկ տարով. «Հայկական ժամանակ»
2348 դիտում
09:37 16-11-2019
Ամուլսարի թեման երկու տարով կհետաձգվի՞. «Ժամանակ»
Այս բաժնից
871 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»