211652_close_icon
views-count68722 դիտում article-date 16:08 24-05-2017

Իսպանիայի Գերագույն դատարանը Մեսիին դատապարտեց 21 ամսվա ազատազրկման

Իսպանիայի Գերագույն դատարանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի գործով որոշում կայացրեց: Դատարանը որոշեց ուժի մեջ թողնել 21 ամսվա ազատազրկման վճիռը՝ 2007-2009 թվականներին հարկերի չվճարման հետ կապված խոշոր խարդախության համար: Չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 4,1 մլն եվրո: Իսպանիայում տնտեսական հանցագործությունների համար մինչև երկու տարվա պատիժները իրական ազատազրկման չեն վերածվում: Նախապես դատախազությունը Մեսիի ու նրա հոր՝ Խորխեի համար, պահանջել էր 3 տարվա ազատազրկում, սակայն դատարանը այդ պատիժը կրճատեց մինչև 21 ամիս:

Նմանատիպ նյութեր