211652_close_icon
views-count3057 դիտում article-date 09:49 26-05-2017

ԱԺ-ում փակվում է ՄԻՊ մշտական հանձնաժողովը, բայց տարվա բյուջեով ավելացվել են ՄԻՊ-ին հատկացվելիք գումարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, «Երբ ԱԺ-ում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը, ապա իշխանությունների բերած փաստարկներից մեկն էլ այն է, որ գումարներ կխնայվեն: Սակայն հակառակ այդ սկզբունքին՝ այս տարվա բյուջեով ավելացվել են Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվելիք գումարները, ու դրանով Արման Թաթոյանը ոչ միայն շուրջ երկու տասնյակ նոր աշխատակիցներ է ավելացնելու աշխատակազմում, այլև ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ պատրաստվում է նոր հարկաբաժին ավելացնել Պուշկին 56ա հասցեում գտնվող իր գրասենյակին: Մ. Թաթոյանին լավ նայելու առիթ գործող իշխանություններն իսկապես ունեն»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր