1304 դիտում
14:21 03-11-2018
Զեյնալյանը արդարադատության նախարարության պահանջարկը համարում է ավելին, քան մյուս տարվա հատկացվելիք բյուջետային միջոցները
ՀՀ արդարադատության նախարարության պահանջարկը 2019-ին հատկացվող բյուջետային միջոցներից ավելին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019թ.-ի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Մեր պահանջարկը շատ ավելին է: Բնականաբար, գումարները քիչ են: Նախարարության բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է գրեթե նույնը: Շատ քիչ քանակով պակասել է բյուջեն՝ արբիտրաժային դատարանում վճարվելիք գումարների չափով: 2019-ի բյուջեն առաջարկվում է հատկացնել 1 մլրդ 229 մլն 647 հազար դրամ: Ներսում վերաբաշխումներ են կատարվել՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով: Այդ գումարները կկրճատվեն կառավարության պահուստային ֆոնդից»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա կարծիքով՝ պետք է կարողանալ բյուջեն այնպես վերաբաշխել, որ այն ոչ թե շարունակի նվազել, այլ հակառակը՝ աճել, որպեսզի պարտք վերցնելու կարիք չլինի:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
16:48 03-11-2018
Ազգային ժողովի հաջորդ տարվա բյուջետային միջոցները ավելանալու են 399 մլն դրամով
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում