82572 դիտում
11:59 26-05-2017
Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին Կարմիր բլուրում գլորվել է ձորը. փրկարարներն ու ոստիկանները նրան մեծ դժվարությամբ տեղափոխեցին պատգարակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ ձիարշավարանի հարևանությամբ գտնվող Կարմիր բլուր սարից քաղաքացի է գլորվել ցած։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Այս պահին բժշկի հսկողությամբ փրկարարներն ու ոստիկանները պատգարակով վիրավորին իջեցնում են շտապօգնության ավտոմեքենան, որպեսզի նրան տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Վերին Չարբախի բնակիչ՝ 21-ամյա Քաջիկ Արզումանյանն է։
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Վիրավորին փրկարարներն ու ոստիկանները տեղափոխում են մեծ դժվարությամբ՝ անցնելով մոտ 200 մետր տարածություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+