Հունաստանում աշակերտական ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է տուժել
Հունաստանի հյուսիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 21 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ըստ տեղեկությունների տուժածներից 14-ը երեխաներ են:
Պատահարը տեղի է ունեցել Սերրե-Կավալա ավտոճանապարհին:
Ավտոբուսի վարորդը փորձել է խուսափել հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող բեռնատարի բախումից, և ավտոբուսը կողաշրջվել է: