211652_close_icon
views-count7539 դիտում article-date 20:52 26-05-2017

12-ամյա ուսուցմամբ 15 կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 15 կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական միջոցառումներ: Հարազատ դպրոցին հրաժեշտ են տվել նաև քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների՝ ավարտական 9-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումների շրջանակում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը, որը վերջին դասի և վերջին զանգի միջոցառումներին ներկա գտնվող Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները փոխանցել են աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 12-րդ դասարանի աշակերտների ավարտական հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Փոխանցելով Երևանի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կրթվելով և դաստիարակվելով արվեստի շնչով՝ կրթահամալիրի սաները, վաղն արդեն մտնելով կյանքի նոր փուլ, իրենց ներդրումը պետք է ունենան մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում: Դպրոցական վերջին դասի գլխավոր միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել մշակութային հարուստ ծրագրով: Ի դեպ նշենք, որ 2016-2017թթ. ուսումնական տարում համայնքային դպրոցներն ավարտում է 8160 աշակերտ:

Նմանատիպ նյութեր