211652_close_icon
views-count36116 դիտում article-date 22:45 26-05-2017

ՊԲ-ն այլևս չի տեղեկացնի խախտումների մասին ամենօրյա ռեժիմով. banak.info

Ժամանակին, ՊԲ հաղորդագրությունների մասին, Ռազմ․ինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հոդված էր հրապարակել, ցուց տալով հաղորագրությունների «թույլ տեղերը», սակայն չենք կարող չնշել, այդ հաղորդագրությունները, հնարավորություն էին տալիս հասկանալ, նաև որոշակիորեն «հագիստ լինել» սահմանային որևէ ուղղության համար։ Այսօր Մեդիամաքս-ը նորություն էր հրապարակել, որի համաձայն, ՊԲ-ն այսուհետ ամենօրյա տեղեկատվություն չի տրամադրի, այլ միայն կանդրադառնա արտառոց խախտուներին։ Իհարկե, բավականին լղոզված արտահայտություն է «արտառոց խախտումը», քանի որ ես որպես քաղաքացի կարող եմ ասել, որ 1994թ․ մայիսի 12-ից հետո, ցանկացած կրակոց ինձ համար կարող է դիտարկվել որպես արտառոց։ Նման որոշմամբ, լեգիտիմացվում է Ադրբեջանի կրակոցների որոշ քանակ, ասել է, թե մինչև X քանակի կրակոց դիտվում է որպես, նորմալ, բնականոն, դա հենց այն է, ինչը տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից առաջ, «թմրեցրեց» թշնամուն, երբ զորքի ու զինտեխնիկայի որոշակի քանակի շարժ կամ կուտակում, հրադադարի խախտում ու դիվերսիոն ներթափանցման փորձ դիտարկվում էր որպես ոչ առտառոց։ Իհարկե, չկասկածելով զինվորականների պրոֆեսիոնալիզմին, պետք է կարևորել հասարակության դերը, պատերազմներն ու կորուստները, զոհերը առաջին հերթին աղետ ու ողբերգություն են հասարակության համար։ [b]Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան[/b] Մանրամասներն՝ [url=http://www.banak.info/2017/05/PB-n-amen-or-chi-texekacni.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր