211652_close_icon
views-count5011 դիտում article-date 18:22 27-05-2017

Թբիլիսիում անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը

Վրաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Նիստին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին չանդամակցող տասնյակ երկրներից մոտ 600 ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ Վրաստանը կառույցին չանդամակցող այն հինգ երկրների թվում է, որտեղ կազմակերվում է ՆԱՏՕ-ի վեհաժողովը: Մայիսի 25-ի կառավարության նիստի ժամանակ խոսելով հարցի կարևորության մասին` վարչապետ Գիորգի Կվիրակաիշվիլին հայտնել է, որ խորհրդարանական վեհաժողովում ընդունվելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը պաշտպանող հռչակագիր։ Մինչև մայիսի 29-ը անցկացվող վեհաժողովի նիստում քննարկվելու են նաև ժողովրդավարության զարգացման, ավտանգության և պաշտպանության վերաբերող խնդիրներ, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցեր:

Նմանատիպ նյութեր