10012 դիտում
22:23 27-05-2017
Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ավարտին հավաքվել և աղբավայր է տեղափոխվել է 412 տոննա աղբ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում հանրապետական շաբաթօրյակի համատեքստում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակն այս անգամ ևս աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում պատշաճ տեսք են ստացել բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցները:
Մայրաքաղաքը համատեղ մաքրելու աշխատանքներին մասնակցել է ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ 22000 անձ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 412 տոննա աղբ: Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբավայրեր են տեղափոխվել նաև ավտոմեքենաների լքված թափքեր: Երևանն ավելի ներկայանալի ու կոկիկ տեսնելու գաղափարին միացած մեր համաքաղաքացիները նշել են, որ մեծ ոգևորությամբ ու սեփական քաղաքը բարեկարգելու պատասխանատվության զգացումով են մասնակցել շաբաթօրյակին` մաքրության գործում սեփական ներդրումն ունենալու գիտակցումով:
Նմանատիպ նյութեր
5498 դիտում
17:33 29-07-2017
Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 380 տոննա աղբ
5591 դիտում
19:07 16-09-2017
Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 340 տոննա աղբ
3790 դիտում
15:38 21-10-2017
Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»