211652_close_icon

Շրի-Լանկայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 146 մարդ է զոհվել

views-count1839 դիտում article-date 17:31 28-05-2017
Շրի-Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ից ավելի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած, քանդվել են հազարավոր տներ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, բազմաթիվ մարդիկ դեռ արգելափակված են իրենց գյուղերում: Տեղի իշխանությունները կարծիք են հայտնում, որ զոհերի թիվը կարող է մեծանալ:

Նմանատիպ նյութեր