211652_close_icon
views-count8116 դիտում article-date 19:37 04-06-2017

Շրի Լանկայում սողանքների և հեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի

Շրի Լանկայի հարավում տարերային աղետները չեն նահանջում: Ջրհեղեղների ու դրանց հետ ուղեկցվող սողանքների հետևանքով զոհերի թիվն արդեն անցել է 200-ը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: Տեղահանվածների թիվը հասել է 600.000-ի: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, բնական աղետից տուժել է 15 շրջան, որոնցից ամենածանր վիճակը Ռատնապուրայում է: Տեղացիների խոսքով՝ իրենց շրջանում ամեն տարի ջրհեղեղներ են լինում, սակայն այս տարվանն իր ուժգնությամբ աննախադեպ է: Ջրհեղեղն անսպասելի է գրոհել. ընդամենը 20 րոպեում կիսով չափ ջրի տակ են անցել տներն ու մյուս շինությունները:

Նմանատիպ նյութեր