16371 դիտում
21:14 28-05-2017
Ռոդրիգո Դուտերտեն զինվորներին թույլ է տվել մինչև 3 կին բռնաբարել
Սկանդալային հայտարարություններով հայտնի Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի հարավում պատերազմական դրություն սահմանելուց հետո, ելույթ է ունեցել զինծառայողների առաջ ու կատակով ասել, որ նրանք կարող են մինչև 3 կին բռնաբարել. հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-philippines-duterte-idUSKBN18N05D?il=0]Reuters[/url]-ը:
Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահն այսկերպ փորձել է բարձրացնել ահաբեկիչների դեմ պայքարող զինվորների մարտական ոգին:
«Եթե ձեզանից որևիցե մեկը որոշի 3 կնոջ բռնաբարել, ես անձամբ կստանձնեմ դրա պատասխանատվությունը»,- ասել է Դուտերտեն:- «Դա ինձ վրա կվերցնեմ և ինձ կնստեցնեմ»:
Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահի հայտարարությունը քննադատողների շարքում են իրավապաշտպաններ, սոցկայքերի օգտատերեր, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը: «Կարևոր է մշտապես ընդգծել, որ բռնաբարության մասին երբեք չի կարելի կատակել»,- գրել է Քլինթոնը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Դուտերտեն պատերազմական դրություն է հայտարարել Մինդանաո կղզում, որտեղ կառավարական զորքերը կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ:
Նմանատիպ նյութեր
3259 դիտում
16:18 21-09-2016
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «միջնամատ է ցույց տվել»՝ ուղղված Եվրամիությանը. տեսանյութ
Այս բաժնից
658 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
562 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ