Մանչեսթերյան մահապարտի եղբայրը հարձակում էր պատրաստում Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության վրա
Մանչեսթերում ահաբեկչությունն իրականացրած Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը հարձակում է պատրաստել Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի վրա: Այս մասին գրում է Telegraph-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Դիվանգետների խոսքով՝ Հաշիմ Աբեդին «զգալի դեր» է ունեցել նոր ահաբեկչություն կազմակերպելու գործում: Նրանք ծրագրել են պայթեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Լիբիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարտին Քոբլերի շարասյունը 2017 թ. սկզբին Տրիպոլի ուղևորության ժամանակ:
Իրավապահները կրտսեր Աբեդիին և նրա հանցակիցներին հետևել են մի քանի ամիս, ահաբեկչությունը հաջողվել է կանխել:
Սալման Աբեդիի եղբայրը ձերբակալվել է չորեքշաբթի Տրիպոլիում ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու կասկածանքով: Հաղորդվում է, որ նա ծրագրում էր ահաբեկչություն իրագործել Լիբիայի մայրաքաղաքում և հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ինքը և իր եղբայր Սալմանը ԴԱԻՇ-ի հետևորդ են: